Վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունները կկազմակերպվեն «մեկ պատուհանի» սկզբունքով

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել միջգերատեսչական խորհրդի նիստում՝ նշելով, որ խորհուրդը դարձել է անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների վերհանման և լուծումների նախանշման հարթակ, ինչի մասին վկայում են այս ոլորտի ձեռքբերումները:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, Սարգսյանը փաստել է, որ արդեն իսկ հստակեցվել է հանրապետությունում Բարնահուսի մոդելի պիլոտավորման սցենարը, որի շրջանակներում քրեական վարույթներով վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը վերջիններիս հետ, հատկապես սեռական բռնության դեպքերում հարցաքննությունը, բժշկական զննությունը և այլ աջակցություններ կիրականացվեն մեկ վայրում՝ «մեկ պատուհանի» սկզբունքով:

«Պիլոտավորումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ Երևանում և Կապանում, որի արդյունքները թույլ կտան հասկանալ մոդելի վերջնական պատկերը:

Փոխնախարար Սարգսյանը նշել է նաև, որ Ոստիկանության նախաձեռնությամբ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որով ի վերջո կկարգավորվի օրենքի հետ առնչվող անչափահասների, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման հարցը: Նա նշել է, որ սա փաստում է խորհրդի գործունեության արդյունավետության և հասցեականության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը ներկայացրել է Բարնահուսի մոդելի պիլոտավորվող տարբերակը և ընդգծել մոդելի չափանիշները, որոնք անշեղորեն պետք է պահպանվեն:

«Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել Ազգային ժողովում գտնվող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին փոխնախարար Սարգսյանը վկայականներ է հանձնել Քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա անչափահասների, անգործունակների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ իրականացվող քննչական գործողություններին մասնակցելու իրավունք ստացած, միջազգային չափանիշներին համապատասխան որակավորված 25 հոգեբաններին»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նշվում է, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

«Բարնահուսի պիլոտավորումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ՝ UNICEF-ի, UNDP-ի, UNFPA-ի, OSCE-ի կատարմամբ»,- հավելել է գերատեսչությունը: