Մենք պատասխանատու ենք մեր գրական ժառանգության համար. մեկնարկել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Գրքի երևանյան 5-րդ փառատոնի բացման արարողությունը: ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին, ինչի շրջանակում էլ փառատոնի բացումն ազդարարվել է գրողի մասին պատմող տեսաֆիլմով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը գրահրատարակչության ոլորտը համարել է ամենահաջողվածներից և կատարած աշխատանքի համար երախտագիտություն հայտնել հրատարակիչներին, թարգմանիչներին ու գրականության ոլորտի ներկայացուցիչներին:

«Այսօր հատկապես իրավունք չունենք կաթվածահար անելու հանրային կյանքը, և մեր գրահրատարակիչների բարձր գիտակցությունը թույլ չի տա, որ խոսքը` լոգոսը, մարի: Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պատասխանատու ենք մեր գրական ժառանգության համար»,- նշել է Ա. Խզմալյանը և հավելել, որ հրատարակիչների աշխատանքը մեր օրերում բարոյական սխրագործություն է:

Արա Խզմալյանն ընդգծել է՝ գրահրատարակչությունը, թարգմանական արվեստն այն ոլորտներն են, որոնք շատ խորն արմատներ ունեն, ինչի լավագույն խորհրդանիշը Մատենադարանն է` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:

«Այն գանձերը, որոնք պահված են Մատենադարանում, ստեղծվել են ավելի սարսափելի պայմաններում՝ մշտական սպառնալիքի ներքո: Եթե մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն չկրի այն սխրագործությունների համար, որոնք մեր սուրբ հայրերն են դրսևորել, կպարտվենք այդ իսկ պահից: Ես վստահ եմ՝ այդ գիտակցումը կա մեր մեջ, և այս միջոցառումը դրա վկայությունն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և խոսքն ավարտել Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի խոսքերով՝ «Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում»:

Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչն այս տարի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն է: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը. «Հասարակության հոգևոր հասունության կարևոր չափանիշը միշտ եղել և շարունակում է մնալ գրքի հանդեպ վերաբերմունքը: Վստահաբար գրքի հանդեպ սերը մեզանում ավելանում է, ինչի վկայությունն է այս փառատոնը: Մեզ պատուհասած դժվարին օրերին, երբ մի ձեռքում սուրն է, մյուս ձեռքում՝ գիրքը, դրանք փաստում են ժողովրդի ուժի և ոգեղենության մասին»:

Ս. Խոջամիրյանն ընթերցասեր հանրությանը հրավիրել է փառատոնի շրջանակում Խ. Աբովյանի տուն-թանգարանում կայանալիք միջոցառումներին:

Նշենք, որ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն, որոնք տեղի կունենան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։