ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել առանձին հրամանատարություն ուկրաինական բանակի մատկարարման և ուսուցման համար. New York Times

Լուրեր

16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
Բոլորը

Պենտագոնը դիտարկում է առանձին հրամանատարություն ստեղծելու ծրագիրը, որը կհամակարգի ուկրաինական բանակի ուսուցումը և Ուկրաինային ռազմական մատակարարումները։ Այս մասին հայտնել է New York Times-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ենթադրվում է, որ այդ կազմակերպչական կառույցը պաշտոնականացնելու է գործընթացը ռուսական լավածավալ ներխուժումից հետո, ինչպես նաև արտացոլում է Ուկրաինայում պատերազմի տեսլականը՝ որպես երկարատև երևույթ։

Նշվում է, որ նոր հրամանատարությունը տեղակայվելու է Գերմանիայի արևմուտքում՝ Վիսբադենում, որտեղ գտնվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբը։ Վիսբադենում արդեն անցկացվում է ուկրաինացիների ղեկավարությամբ ուսուցում։ Շտուտգարտից այնտեղ է տեղափոխվել հայտնի լոգիստիկ կենտրոն, որն Ուկրաինայի դիմումներով ընտրում է զենք ու տեխնիկա։

Այս կենտրոնն իրականացնում է Ռամշտայնի որոշումները Ուկրաինայի կոալիցիոն գործընկերների, որը միավորում է ավելի քան 40 երկիր, որոնցից մի քանիսը ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Նոր հրամանատարությունում ծառայելու է շուրջ 300 մարդ։

Ոչ վաղ անցյալում Պենտագոնը ստեղծել էր նման հրամանատարություններ Իրանի ու Աֆղանստանի բանակների ուսուցման ու զինման համար։ Պարբերականը նշում է, որ Պենտագոնում ձեռնպահ են մնում այդ կառույցի մասին հանրային խոսելուց, որպեսզի չսնուցեն ռուսական քարոզչական թեզը, թե Ուկրաինայում Ռուսաստանը պատերազմ է մղում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե ուկրաինացի ժողովրդի և պետության դեմ։

Էմմա Չոբանյան