Կապահովվի նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռք բերման նպատակով աջակցության տրամադրման շարունակականությունը

Լուրեր

03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
Բոլորը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռք բերման նպատակով աջակցության շարունակական իրականացումը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ ՊՆ համակարգի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախարարության անվամբ բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցվել է 5.705.000,0 հազ.դրամ` մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով` շահառուների վճարահաշվարկային սպասարկումը կատարելու համար: 2019թ.-ից իրականացվող «Զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բանակարան ձեռք բերելու համար պետական աջակցության տրամադրում» ծրագրով 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել թվով 502 ընտանիքի` ընդամենը 3.644.317,0 հազ.դրամ գումարի չափով: Մնացորդը կազմում է 2.400.330,0 հազ.դրամ: Օգոստոսի 1-ի դրությամբ բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 796 շահառու, որից 514-ը՝ Երևանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակարանի գնման վկայագրերի ժամկետը սահմանված է 1 տարի մարման ժամկետով, իսկ որոշմամբ ավանդային հաշվի գործողության ժամկետը սահմանված է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված որոշման մեջ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 21 ամսվա փոխարեն սահմանել 22 ամիս: Շահառու հանդիսացող թվով 65 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը մեկ ամսվա համար կազմում է 19.500.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2022 թ. պետբյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: