Դաղստանում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ տասնյակ քրեական գործեր են հարուցվել

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դաղստանում մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ տասնյակ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին հայտնում է «ՕՎԴ-Ինֆո»-ն։

Տվյալների համաձայն՝ շուրջ 30 քրեական գործ է հարուցվել մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի հետքերով։ «ՕՎԴ-Ինֆո»-ն 5 քրեական գործ է վարում Մախաչկալայում 7 ձերբակալվածների հետ կապված։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու համար (Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր):

Սուլթան Ախմեդխանովը, Մագոմեդ Ուբայդուլաևը և Մուրադ Ալիհաջիևը մեղադրվում են Սարուխանով անունով ոստիկանին «բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելու» համար (Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մաս): Ըստ գործի նյութերի՝ սեպտեմբերի 26-ի բողոքի ակցիաների ժամանակ նրանք մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանին, ում մոտ ավելի ուշ ախտորոշել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում և փափուկ հյուսվածքների վնասվածքներ։

Միաժամանակ, փաստաբանները հայտնում են, որ իրենց բոլոր պաշտպանյալները ևս ունեն մարմնական վնասվածքներ՝ աչքերի, քթի, վերջույթների, կրծքավանդակի հեմատոմաներ, գլխուղեղի ցնցում և այլն։ Ոմանք կարող են նաև կոտրվածքներ ունենալ: Շուտով փորձագետները բոլոր տուժած կալանավորների նկատմամբ կնախապատրաստեն դատաբժշկական փորձաքննություն։

Դաղստանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 21-ին զորահավաքի մասին հայտարարությունից անմիջապես հետո և շարունակվել մի քանի օր։ Լրատվամիջոցների գնահատականներով՝ Ուկրաինայում ռուսաստանցի զինվորականների մահվան դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկնում այս հանրապետության բնակիչներին։

Տաթև Ֆռանգյան