Ուշիում և Արտաշավանում գործարկվելու են շչակները
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Նույն օրը՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է նաև մարզի Արտաշավան բնակավայրի շչակը: