Թուրքիայում կարող են ստեղծել վարկային կազմակերպություն` ռուսական «Միր» համակարգով աշխատելու համար

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի բանկերը հրաժարվել են ընդունել ռուսական «Միր» քարտերը և որպես այլընտրանք՝ Անկարան կարող է առաջարկել նոր բանկի ստեղծում՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով աշխատելու համար։ Իզվեստիայի փոխանցմամբ՝ այս մասին լրատվամիջոցին հայտնել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրեն Ալեքսեյ Եգարմինը։

Նա, մասնավորապես, հայտնել է, որ թուրքական կողմն արդեն մի շարք այլընտրանքներ է առաջարկել ֆինանսական գործողությունների իրականացման համար, որոնցից մեկը նոր բանկի ստեղծումն է, որը կախված չի լինելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ճնշումից։

«Չնայած ԶԼՄ-ի կողմից բարձրացված աժիոտաժին՝ կան ՌԴ քաղաքացիներ, որոնք ունեն «Միր» քարտեր և հանգիստ միջոցներ են հանում «Ziraat» բանկից»,- ասել է  Թուրքիայում Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Իլյա Կոռնիլովը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազն էլ լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Անկարան ունի «Միր» համակարգի այլընտրանքի հարցում հետաքրքրվածություն, ուստի առաջիկայում կստեղծի այլ վճարային մեխանիզմ։

Հավելենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե թուրքական պետական բանկերի որոշումը՝ հրաժարվել ռուսական «Միր» վճարային համակարգից, պարտադրված է ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման և երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների պատճառով։

Էմմա Չոբանյան