Գյումրեցի «օրենքով գողերի» գործով ազատ արձակվեցին ևս երկուսը

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանի որոշմամբ ազատ են արձակվել քրեական ենթամշակույթ կրող անձանց աջակցելու համար մեղադրվող երկու ամբաստանյալներ՝ Էդմոն Գրիգորյանը և Վահան Տեր-Պողոսյանը։
Էդմոն Գրիգորյանն ազատ է արձակվել 60 միլիոն դրամ անշարժ գույքի գրավադրմամբ, Վահան Տեր-Պողոսյանը՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց։

Այս գործով ամբաստանյալները, ընդհանուր առմամբ, 8-ն են, որոնցից 4-ն արդեն ազատ են արձակվել․ մինչ այս դատարանն ազատ էր արձակել գործով անցնող գյումրեցի ճանաչված գործարարներից մեկին՝ Ռաֆիկ Իգիթյանին՝ «Իգիթի Ռոին» և նրա որդուն՝ Աշոտ Իգիթյանին։

Գործարարը, ըստ քրգործի, օրենքով գող «Պաշի տղա Սուրո Լենինականսկիի» հավաքագրած գումարների շարժի հաշվապահությունը վարողն է եղել։ Նրան ձերբակալել էին, սակայն դատարանը նրան գրավով ազատ էր արձակել, իսկ նրա որդին ազատ էր արձակվել 60 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ այս քրգործի գլխավոր դերակատարը Սոչիում «օրենքով գող» «թագադրված» Սուրեն Ավետիսյանն է կամ «Պաշի տղա Սուրո Լենինականսկին»։

Ըստ քրգործի՝ Սուրեն Ավետիսյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ Նա հստակ դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք էլ կատարել են նրա հանձնարարությունները։
Այս գործի շրջանակում դատարանի առաջ է նաև մեկ այլ «օրենքով գող»՝ գյումրեցի Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լենինականսկին»։

Արմիկ Մովսիսյան