Իտալիան պատրաստ է ջեռուցման սեզոնն անցկացնել առանց ռուսական գազի․ Bloomerg

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիան հայտարարել է, որ պատրաստ է ջեռուցման սեզոնն անցկացնել առանց ռուսական գազի՝ Աֆրիկայում անհրաժեշտ պաշարները գնելուց հետո, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ երկիրը բավարար ծավալներով գազ է ստացել Հյուսիսային Աֆրիկայից և առաջիկա ձմռանը կկարողանա փոխհատուցել ցանկացած պակասուրդ, նույնիսկ եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի արտահանումը։

Աղբյուրի համաձայն՝ նախկին վարչապետ Մարիո Դրագին «շրջել է աշխարհով մեկ՝ ապահովելու գազի մատակարարումը և պաշտպանելու Իտալիան Ռուսաստանից մատակարարման հնարավոր խափանումներից, ինչը ճնշում է Եվրամիության նկատմամբ»։

Ակնկալվում է, որ Ալժիրից Իտալիա արտահանումը կկրկնապատկվի 2024 թվականին՝ հասնելով տարեկան 18 միլիարդ խորանարդ մետրի, մինչդեռ Եգիպտոսից հեղուկ գազի ներմուծումը կավելանա մինչև տարեվերջ՝ համապատասխանեցնելով Ռուսաստանից ներկայում առաքվող ծավալին: Նշվում է նաև, որ Ալժիրից և Եգիպտոսից գազի մատակարարումների ավելացումը կկարողանա ծածկել Ռուսաստանից մնացած մատակարարումները։

Ներկայում ռուսական գազը կազմում է Իտալիայի ներմուծման ծավալի մոտ 10%-ը՝ մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շրջանի մոտ 40%-ի դիմաց:

Հիշեցնենք, որ հուլիսին Իտալիայի իշխանությունները հայտարարել էին մինչև 2024 թվականը ռուսական գազի մատակարարումից ամբողջությամբ հրաժարվելու մտադրության մասին։

Տաթև Ֆռանգյան