Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագհաի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմյան շրջանում, այնպես էլ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունները, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու Ֆրանսիայի ակտիվ ջանքերի ներդրումը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:

Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է միջազգային հանրության արագ և համարժեք արձագանքի կարևորությունը:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները կարևորել են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու ծրագրերը: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ անգամ պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։