Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն և Ա. Ն.-ն իրենց կողմից թույլ տրված վարչական իրավախախտումներին ընթացք չտալու համար կաշառք են առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկներին. տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես, պարզվել է, որ վերջիններս ծառայություն իրականացնելու ժամանակ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կագնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան` նրա կողմից վարչական իրավախախտում թույլ տալու, այն է` անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:

Պարեկային ծառայության աշխատակիցները Կ. Մ.-ին պարզաբանել են տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պատճառը և վերջինից պահանջել համապատասխան փաստաթղթերը` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար: Այդ ընթացքում Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15.000 ՀՀ դրամ և փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին:

Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ տրանսպորտային միջոցը առանց հաշվառման համարանիշի վարող Ա. Ն.-ն չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու պարեկների հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում: Պարեկների կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ տրանսպորտային միջոցն առանց հաշվառման համարանիշների և ոչ սթափ վիճակում վարելու համար:

Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում Ա. Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։