Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Տեսանյութեր
28.05.2018 | 18:50Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը. փոխանցում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու նորանոր հաղթանակների արձանագրմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններին, արտագաղթի խնդրին և այլ հարցերի: