Պաշտոնյաները պարտավոր կլինեն հաշվառել ստացած նվերները․ նախագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ»,- այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով նախագիծը։

Նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Նաև կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը:

Թումանյանցն ընդգծեց, որ իրականացվող փոփոխությունները մշակվել և համաձայնեցվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:

Պատգամավորների դիտարկմամբ՝ փաթեթում հստակ ձևակերպված չեն որոշ սահմանումներ:

Նախաձեռնությունը կարևոր է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և անհրաժեշտ՝ միջազգային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, սակայն այն նաև պետք է լինի իրատեսական. նման կարծիք է հայտնեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Մեր միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ-ն փորձում է ժողովրդավարական արժեքներ սերմանել մեր երկրում: Դրա հետ զուգահեռ պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունն ամենաթողություն չէ, և այն չի կարող հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ ֆորմալ խախտումները հիմք կդառնան բարեխիղճ պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովում քննարկված հարցը ստացավ դրական եզրակացություն՝ նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկումները շարունակելու պայմանով:

Մանրամասները՝ տեսանյութում։