«Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի». լեզվաբան Հրաչ Մարտիրոսյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երիտասարդ գիտնականների համար «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» և «Հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկները Արցախում ու Սյունիքում» թեմաներով զեկուցմամբ հանդես է եկել լեզվաբան-համեմատաբան Հրաչ Մարտիրոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Նա ներկայացրեց հայոց լեզվի պատմությունը՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ, ընդգծեց Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկությունները:

Հրաչ Մարտիրոսյանը կարևորեց հայագիտության հանրայնացումը: «Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի: Մենք ունենք աշխարհում հայագիտության հանրայնացման խնդիր: Այդ անհրաժեշտությունը նաև պայմանավորված է քաղաքական արդի վիճակով: Մեր թշնամին համակարգված աշխատում է գիտությունը կեղծելու ուղղությամբ: Մենք պետք է ոչ միայն գիտական, այլ նաև դիվանագիտական հանրայնացման օղակներով ակադեմիական ճշմարտությունը տեղ հասցնենք», – ասաց Հրաչ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հնդեվրոպական ակադեմիական դաշտը չի կարող ուսումնասիրվել և զարգանալ առանց հայերենի: «Ես հաճախ դասախոսելու հրավերներ եմ ստանում եվրոպական տարբեր երկրներից և կարող եմ վստահ ասել՝ գիտական աշխարհը հետաքրքրված է հայագիտությամբ», – նշեց նա:

Երիտասարդ գիտնականներին Հրաչ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց. «Հարկավոր է ունենալ լայն մտահորիզոն և տեսնել, որ հետազոտական նյութը օվկիանոս է, բազմաշերտ և չունի սահմաններ»:

Հրաչ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունն իր ողջ ընթացքով՝ հնդեվրոպական ակունքներից մինչև բարբառներ ու արդի լեզու։ 2008 թվականին Նիդեռլանդների Լեյդենի համալսարանում նա պաշտպանել է «Հայերենի բնիկ բառամթերքի ստուգաբանական բառարան» թեմայով ատենախոսությունը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանում: Հրաչ Մարտիրոսյանը դասախոսել է նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի, Միչիգանի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Մոսկվայի համալսարաններում, գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Վիեննայի, Բեռլինի, Լեյդենի համալսարաններում: Հայաստանում նա հաճախ անցկացնում է դասընթացներ և գիտարշավներ»,- ասված է հաղորդագրությունում։