Անիում ՀՀԿ-ական համայնքապետի գլխավորած դաշինքն առաջ անցավ ՔՊ-ից, բայց միանձնյա իշխանություն չի կարողանա ձևավորել․ նախնական տվյալներ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թիվ 33/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախնական տվյալներով Անի խոշորացված համայնքում գրանցվել են ՏԻՄ ընտրությունների հետևյալ արդյունքները․ ընտրություններին մասնակցել է 7861 ընտրող։ Հիշեցնենք, որ 18 բնակավայրերում ձևավորվել էին 20 ընտրատեղամասեր։ ՔՊ-ն հավաքել է 3032 ձայն, գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3763 ձայն, իսկ «Հայկական երազանքը»՝ 1037։

Անիում ընտրապայքարի մեջ էին 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը, Անիի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը և Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանը։

Արտակ Գևորգյանը գլխավորում է «Ազգ-համայնք» դաշինքը, Ագուն Սաղաթելյանը՝ «Հայկական երազանքը», իսկ Արման Սարիբեկյանը՝ ՔՊ-ն։

Գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը 731 ձայնով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Չնայած դրան՝ նախնական հաշվարկով, ո՛չ «Ազգ-համայնք» դաշինքը, ո՛չ էլ ՔՊ-ն չեն կարող միանձնյա իշխանություն ձևավորել։ Մանդատների ընդհանուր թիվն այստեղ 21 է, իսկ ձայների հարաբերակցությունն այնպիսին է, որ քաղաքական ուժերից որևէ մեկը 11 մանդատ չի ստանա մեծամասնություն կազմելու համար։

Արմիկ Մովսիսյան