Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է․ Արարատի մարզպետարան
Հասարակություն
23.09.2022 | 23:23Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։
Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։