Ռուսաստանից նոր հոսքը կնպաստի դոլարի փոխարժեքի նվազմանը, անշարժ գույքի գների բարձրացմանը․ Կառլեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պատերազմի հետևանքով տնտեսական իրավիճակը մոռացության տրվեց։ Բայց Ադրբեջանի հարձակմանյ հենց առաջին օրը Կենտրոնական բանկը կարևոր որոշում ընդունեց, կարևոր թվեր հայտնեց։ Այս մասին զրուցել ենք ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, Հայաստանում  գնաճի տեմպը նվազել է, բայց Կենտրոնական բանկը, միևնույնն է, բարձրացրեց տոկոսադրույքը, փորձում է զսպել տնտեսությանը։ Կա՞ այստեղ հակասություն։

-Մեծ հաշվով գնաճի տեմպը նաև պետք է պայմանավորել հենց Կենտրոնական բանկի ագրեսիվ քաղաքականությամբ, որովհետև երկու-երեք ամիսը մեկ ԿԲ-ն միշտ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ու եթե ԿԲ-ն նման ագրեսիվ վարքագիծ չցուցաբերեր, դժվար է կանխատեսել, թե գնաճն իրականում ինչ մակարդակի կլիներ։

Եթե բացառապես Կենտրոնական բանկի տեսանկյունից նայենք ԿԲ-ն օբյեկտիվորեն իր գործն է անում, այլ բան, որ դրան էկոնոմիկայի նախարարությունը պետք է հակազդի իր տնտեսական քաղաքականությամբ, փորձի չեզոքացնել «վնասը», որ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնում է տնտեսական աճին։

Ամբողջ խնդիրն այն է, որ Կենտրոնական բանկը փորձում է գները հնարավորինս կայուն պահել, իսկ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները որևէ քայլ չեն ձեռնարկում տնտեսությունը կայունացնելու, տնտեսվարողների վիճակը բարելավելու համար։

-Ռուսաստանից մարդկանց նոր հոսք է գալիս մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։ Սա, կարծես, մի քանի ուղղությամբ է ազդելու մեզ վրա։ Որո՞նք են այդ ուղղությունները։

-Հասկանալի է, որ մոբիլիզացիան և պատերազմական գործողությունների խորացումը Ռուսաստանի վրա բացասաբար է ազդելու տնտեսական տեսանկյունից, իսկ Ռուսաստանի հետ մենք մոտ 1/3-ով առևտրատնտեսական հարաբերություններ ունենք։ Բացի դրանից, Ռուսաստանից ստանում ենք մեր մասնավոր տրանսֆերտների մոտ 40-45 տոկոսը։ Եվ Ռուսաստանում ցանկացած խնդիր չի կարող չանդրադառնալ թե՛ տրանսֆերտների հոսքի, թե՛ արտահանման-ներմուծման ցուցանիշների վրա։

Ինչ վերաբերում է այն հոսքին, որ մոբիլիզացիա հայտարարելուց հետո նկատվում է, դա լրացուցիչ կապիտալ ներհոսք է ապահովելու դեպի Հայաստանի տնտեսություն։

Եվ մյուս փոփոխությունը, որի վրա ազդեցություն կունենա սա, դոլարի փոխարժեքն է։ Ամենայն հավանականությամբ, դոլարի փոխարժեքը կրկին կսկսի նվազել։ Իսկ դա կրկին արտահանելի հատվածի համար խնդիրներ է առաջացնելու։

-Բացասականներից նշեցիք դոլարի հարցը, բայց տեսնում ենք նաև վարձակալության գների շուրջ աղմուկ։ Մարդիկ սպասում են, որ ռուսների գալով ավելի են բարձրանալու վարձակալության գները։

-Դատելով նրանից, որ ավիատոմսերի գները աճել են, իսկ դա նշանակում է, որ մեծ հոսք կա, ու կտրուկ է պահանջարկը՝ մենք, այո, անշարժ գույքի շուկայում գների բարձրացում կնկատենք։ Ու դա ոչ միայն վարձով տրվող տներին կվերաբերի, այլև հյուրանոցային ծառայություններին, ռեստորաններին և այլն։ Այսինքն այդ ծառայությունների՝ հիմնականում սպասարկող հատվածում պետք է գների բարձրացում ակնկալել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան