Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին Օտտավայում տեղի են ունեցել քաղաքական առաջին խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԱԳ նախարարի փոխտեղակալ Սանդրա ՄկՔարդելը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու վերաբերյալ Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի զեկույցի իրականացմանն ուղղված հարցերը։ Երկուստեք կարևորվել է հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ու ընդլայնման նպատակով Հայաստանում դեսպանություն հիմնելու վերաբերյալ Կանադայի որոշումը։ Քննարկվել է նաև փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան և դրա հետևանքները, հրադադարի ձեռքբերման և պահպանման ուղղությամբ գործընկեր երկրների ջանքերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Կանադայի ԱԳ նախարարի տեղակալ Սինտիա Թերմորշույզենի, Միջազգային առևտրի նախարարի տեղակալ Դեյվիդ Մորիսոնի, Կանադայի Սենատի Արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի մշտական հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի, Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի, Կանադայի վարչապետի աշխատակազմի արտաքին և պաշտպանական հարաբերությունների գծով պատասխանատու Ջորդան Զեդի հետ։

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև Կանադա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ։ Օտտավայի Կարլտոն համալսարանում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ»,- ասված է հաղորդագրությունում։