ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման ծանր հետևանքների մասին․The Washington Post

Լուրեր

16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
Բոլորը

The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը  արդեն մի քանի ամիս նախազգուշացումներ է ուղարկում Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ միջուկային զենքի կիրառման ծանր  հետևանքների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը հրապարակման մեջ հիշեցնում է  ՌԴ ղեկավարության միջուկային սպառնալիքների մասին, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի։

Լրատվականը գրում է, որ Պետքարտուղարությունը այդ հարցով Մոսկվայի հետ ոչ հրապարակային շփումներ է պահպանում, սակայն աղբյուրները տեղեկատվություն չեն տվել այն մասին, թե ով է կոնկրետ Վաշինգտոնի հաղորդագրությունները փոխանցել և ինչ է այնտեղ ասվում։ Պարզ չէ նաև՝ ԱՄՆ-ն արդյո՞ք  նոր ուղերձներ ուղարկել է Պուտինի վերջին ելույթից հետո, թե ոչ։

The Washington Post-ը նման քաղաքականությունը անվանում է փորձ պահպանելու «ռազմավարական անորոշություն», որի համաձայն՝ հակառակորդը մինչև վերջ չպետք է վստահ լինի, թե մյուս կողմն ինչպես կարձագանքի հնարավոր միջուկային էսկալացիային։

Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Քրոնինգը,  մասնավորապես, գտնում է, որ ԱՄՆ-ի լավագույն պատասխանը Մոսկվայի կողմից ատոմային զենքի կիրառմանը կլինի կտրուկ մեծացնել աջակցությունն Ուկրաինային և ամերիկյան սովորական հարվածներ հասցնել ռուսական զորքերին կամ հրթիռները արձակել բազաների ուղղությամբ:

«Եթե միջուկային հարձակումը Ուկրաինայում իրականացնեն ռուսական զորքերը, ԱՄՆ-ն կարող է հարվածել անուղղակիորեն այդ ուժերին։ Նման քայլը անհրաժեշտ կլինի, որպեսզի  հստակ հասկացվի, որ մեծ պատերազմ չի լինի, դա սահմանափակ հարված է։ Ինչպե՞ս կարձագանքեք, եթե դու լինեիք Պուտինի տեղը։ Չեմ կարծում, որ այդ դեպքում անհապաղ պատասխանը կլիներ ԱՄՆ-ի վրա միջուկային հրթիռներ արձակելը»,-ասել է նա։

Հրապարակման մեջ նաև ասվում է, որ շատերը Վաշինգտոնում անպատասխանատու են համարում նաև նման սահմանափակ  հարվածը։

Ըստ Carnegie Endowment ծրագրի ղեկավար Ջեյմս Աքթոնի, այժմ անիմաստ է խոսել ռուսական միջուկային հարվածին ամերիկյան պատասխանի մասին, քանի որ ռուսական գործողությունների հնարավոր տարբերակների շրջանակը չափազանց լայն է: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կարող է սահմնափակվել  ցուցադրական քայլով, որից ոչ ոք չի տուժի , սակայն կարող է նաև լուրջ հարված հասցնել, որից տասնյակ հազարավոր մարդիկ կզոհվեն։ Ըստ Էքոնի՝ այնուամենայնիվ, դեռ նշան չկա, որ Պուտինը նման սցենարի է  հակված։

 

Էմմա Չոբանյան