Ամերիկահայ կառույցները՝ խոսնակ Փելոսիի Հայաստան այցի մասին․ VOA

Լուրեր

04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
Բոլորը

Ամերիկահայ կառույցները քննարկում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի Հայաստան կատարած այցի արդյունքներն ու հետագա զարգացումները.  գրում է VOA-ն։

Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և բռնապետության միջև պայքարում, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Հայաստան կատարած իր գլխավորած պատվիրակության այցն ամփոփելիս: Ըստ նրա՝ Երևանում կոնգրեսական պատվիրակությունը շփումների ընթացքում աջակցության հզոր ուղերձ է փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ խոսնակի այցը զորեղ ուղերձ էր հայ ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության մասին: Այն նաև ուղղված էր Ադրբեջանին և Թուրքիային, որ Վաշինգտոնը կհակադարձի վերջիններիս ագրեսիային, ինչպես նաև ամերիկյան վարչակազմին, որի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, Համբարյանի գնահատմամբ, պարունակում է թերություններ և ձախողումներ:  «Մենք չենք հակազդել ադրբեջանական ագրեսիային, թուրքական անպատասխանատու ազդեցության տարածմանը տարածաշրջանում: Շարունակում ենք զինել Ադրբեջանին: Չենք տրամադրում մարդասիրական օգնություն Արցախին: Այս քաղաքականությունը չի արտոցոլում ԱՄՆ-ի շահերը և, իհարկե, հեռու է ամերիկյան արժեքներից: Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ինչ-որ իմաստով միտված է սխալների շտկմանը»,- ասում է նա:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորում է այցը հատկապես կոնգրեսական պատվիրակության հնչեցրած ուղերձների տեսանկյունից: Ըստ որոնց՝ ԱՄՆ-ն աջակցում է հայ ժողովրդին, տեղյակ է Ադրբեջանի ագրեսիայի մասին, ուղիներ է փնտրում օգնելու պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը և ուժեղացնել երկրի անվտանգությունը: «Եթե վերարտադրենք խոսնակի խոսքը, ապա նա ասել է, որ առանց անվտանգության չի կարող լինել ժողովրդավարություն և հակառակը։ Նրանք երկուսն էլ անհրաժեշտ են: Այդ ուղերձը մի քանի անգամ հնչել է: Դրա մասին նաև խոսել է Բայդենի վարչակազմը ժողովրդավարության կարևորության և բռնապետության դեմ նրանց մարտահրավերների տեսանկյունից»,- ասել է Արդունին:

Ամերիկահայ կառույցների ղեկավարները կարևորել են այցը նաև Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության տեսանկյունից:

«Նախորդ վարչակազմը ավելի քան հարյուր միլիոն դոլարի օգնությունն էր տրամադրել Ադրբեջանին՝ անտեսելով Հայաստանը։ Այս ի հայտ եկած անհավասարակշռությունը պետք է վերացվի, ուստի այս այցի ընթացքում հանդիպումներն այդ առումով կարևոր հնարավորություն է՝ ավելի ամրապնդելու Հայաստանի կապերը ԱՄՆ-ի հետ և նպաստելու Հայաստանի անվտանգության ամրապնդմանը»,- նշում է Արդունին:

«Չեմ կարող ասել, թե ինչ ուղղությամբ կընթանան քննարկումները, սակայն այսպիսով Միացյալ Նահանգներն առաջ է գալիս և շեշտում, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար ազգային առաջնահերթություն է, և մենք գործնականում օգտակար կլինենք այդ հարցում»,- նշում է նա:

Արամ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստանի պաշտպանության նախարարություն բնորոշում է «ավելի քան խորհրդանշական», իսկ Բրայան Արդունու կարծիքով դա «կարևոր հանդիպում էր և լավ ազդանշան»:

«Կարծում եմ՝ շատ կարևոր քննարկումներ են ընթանում, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է դառնալ Հայաստանի անվտանգությանը նպաստող հավասարման մի մաս»,- պնդում է Համբարյանը:

«Խոսնակի գլխավորած պատվիրակության այս հանդիպումը, անշուշտ, չափազանց կարևոր էր: Այս զրույցը սկիզբ է դնում քննարկումների՝ ապագայում հնարավորությունների ստեղծման համար»,- ասել է Արդունին:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարի կարծիքով, խոսնակ Փելոսիի այցերը ինչպես Հայաստան, այնպես էլ վերջերս Թայվան վկայում են ավելի շատ վարչակազմի քաղաքական անվճռականության մասին, որը, ըստ Համբարյանի, վարում է ագրեսիվ տերությունների խաղաղեցման քաղաքականություն:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենն էլ գտնում է, որ այս երկու այցերը փոխկապակցված են ընդդեմ բռնապետության ժողովրդավարության պաշտպանության մոտեցմամբ: Ըստ Արդունիի՝ իր պաշտոնավարման ընթացքում խոսնակ Փելոսին մարդու իրավունքների պաշտպանության հիմնական ջատագովներից էր, որը համապատասխանում է Միացյալ Նահանգների ընդհանուր տեսլականին՝ ժողովրդավարությանն աջակցության առումով: