Ռասիստական հարձակումների և լարվածության պատճառով Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներն այդ երկրի սահմանով թափանցում են ԵՄ երկրներ

Լուրեր

06.11.2024 | 09:55
Գյումրիում 32 ժամ ջուր չի լինի
06.11.2024 | 09:45
Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կատարել․ հայտարարություն
06.11.2024 | 09:38
Թրամփն առայժմ առաջատար է բոլոր յոթ տատանվող նահանգներում․ CNN-ը նախնական տվյալներ է հրապարակել
06.11.2024 | 09:33
ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար
05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
Բոլորը

Թուրքիայում գտնվող տասնյակ հազարավոր սիրիացի փախստականներ փորձում են մուտք գործել Հունաստան՝ այն բանից հետո, երբ բախվել են երկրում աճող ռասիստական հարձակումների և լարվածության հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը, որին վկայակոչում են թուրքական լրատվամիջոցները։

Հազարավոր սիրիացի փախստականներ հավաքվում են Թուրքիայի և Հունաստանի սահմանի երկայնքով՝ միասին ԵՄ մտնելու համար, հաղորդում է The Guardian-ը: Սեպտեմբերի սկզբից սիրիացիները ծրագրում են ճանապարհորդությունը Telegram-յան ալիքներից մեկի միջոցով, որն ունի ավելի քան 85,000 անդամ: Փախստականների հստակ թիվ չկա, սակայն հենց սիրիացի փախստականները 100,000 թիվն են նշում։

Կազմակերպիչները հայտարարության մեջ ասում են, որ փախստականների քարավանը խթանվել է նրանց նկատմամբ «զզվելի ռասիզմի» պատճառով, որը քարոզում են «թուրքական որոշ կուսակցություններ», ինչը հանգեցրել է մի շարք մահվան ելքով հարձակումների: Նրանք նաև նշում են, որ թուրքական կառավարության վերջին ծրագիրը՝ Թուրքիայում ապրող սիրիացի փախստականերին Սիրիայի ռեժիմի տարածքներ տեղափոխելու հետ կապված, կարող է նրանց կյանքը վտանգի տակ դնել։

Հաղորդվում է, որ երկուշաբթի երեկոյան փախստականները Հունաստանի սահմանին հարձակման են ենթարկվել  մաքսանենգների կողմից։ Նրանք որոշել են հավաքվել Ստամբուլում՝ նախքան մեկ խմբով սահման գնալը։

Սիրիացի փախստականները ՄԱԿ-ից պահանջում են պաշտպանել իրենց «բոլոր տեսակի ֆիզիկական, հոգեբանական և քաղաքական բռնություններից»: Նրանք նաև կոչ են արել Սիրիայի կառավարությանը ճնշում գործադրել ԵՄ-ի վրա՝ «բացելու իրենց դռներն այս ավտոշարասյան առաջ կամ անհապաղ լուծումներ գտնել»:

Շատ սիրիացիներ ցանկանում են լքել Թուրքիան ռասիզմի աճի, ինչպես նաև տնտեսական գնաճի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այս մասին ասել է Թուրքիայում սիրիացի փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Թահա Էլղազին: Ըստ նրա՝ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս խմբերին  հավաքվել Հունաստանի հետ սահմանին, ԵՄ երկրներն էլ խստացնում են իրենց սահմանների անվտանգությունը։

«Այս բոլոր գործոնները նշանակում են, որ փախստականների նկատմամբ դաժան վերաբերմունք է լինելու այս ճանապարհորդության ընթացքում, և դա կարող է վտանգել նրանց»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան