Էրդողանը խոսել է Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները, գրում է Անադոլուն։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների թեմային, ինչպես նաև պատասխանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան այցին վերաբերող հարցին։ Ըստ նրա՝ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդեցության լծակներ չունի։

«Համոզված եմ՝ նրա այցը շատ տեղերում է մտահոգություն առաջացրել։ Ավելորդ անգամ պետք չէ թեման ուռճացնել։ Այսօր մենք շարունակում ենք որոշակի աշխատանք տանել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Ներկայում քննարկում ենք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելու հարցը։ Եթե մենք որոշենք մեկնել Չեխիա, ենթադրաբար, այնտեղ է լինելու նաև Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ գաղափար էր արտահայտել հանդիպել առաջիկա հարթակում։ Հնարավոր է՝ մենք հնարավորություն կունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Իհարկե, մենք Կովկասի մասով կունենանք որոշակի նախաձեռնություններ։ Ներկայում ամեն ինչ դեռ ծրագրման փուլում է։ Ես կքննարկեմ այդ հարցերն իմ եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան