ԱՄՆ սենատորները ճնշում են գործադրում Սպիտակ տան վրա՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա մեծ ճնշում է գործադրվում Բաքվի հետ անվտանգության ոլորտում համագործակցության կապակցությամբ։ Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան»-ը։

Լրատվամիջոցի Վաշինգտոնի թղթակիցը հայտնում է, որ ԱՄՆ 8 սենատորներ, այդ թվում՝ նախագահի նախկին թեկնածուներ, նախօրեին նամակ են ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին։ Նրանք հետաքրքրվում են՝ արդյո՞ք երկրի վարչակազմը պատրաստվում է շարունակել համագործակցել Բաքվի հետ անվտանգության ոլորտում։

Ամերիկացի օրենսդիրները նաև ցանկանում են տեղեկանալ՝ արդյո՞ք ԱՄՆ-ն որևէ օգնություն ցուցաբերել է այն ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են Հայաստանի դեմ ագրեսիային։

Նամակը ստորագրել են սենատորներ Էդվարդ Մարկին, Դեբբի Ստաբենոն, Ռոն Ուայդենը, Քրիս Վան Հոլլենը, Բերնի Սանդերսը, Ջեքի Ռոզենը, Քորի Բուքերը։

Սենատորները ենթադրում են, որ չնայած էական սահմանափակումներին՝ Ադրբեջանը շարունակում է ԱՄՆ-ից անվտանգության ոլորտում օգնություն ստանալ։

Վարչակազմը երկու շաբաթ ժամանակ ունի պատասխանելու համար։

Էմմա Չոբանյան