Ադրբեջանցիների կողմից կին զինծառայողների նկատմամբ եղել են վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Նոր տեսանյութեր ենք հավաքագրել և այս պահին դրանց վերլուծությունն է իրականացվում: Շուտով կհրապարակենք նաև երկրորդ զեկույցը»,- այսօր հրավիրված «Պատերազմական հանցագործություն.Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել են միջազգային կառույցներին․ գործընթացը շարունակական է:

Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած վնասներին՝ Գասպարյանը նշեց. «Ունենք 7600 տարհանված անձ՝ այդ թոբվում՝ 1500 երեխաներ, հարյուրին մոտ հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, ունեցել ենք երկու կին և մեկ հաշմանդամություն ունեցող տղամարդ, որ չեն կարողացել տարածքը լքել և մնացել են պատերազմական գործողությունների տարածքներում: Ունենք ենթակառուցվածքների վնասներ՝ դպրոցներ, համայնքապետարաններ, Ջերմուկի ճոպանուղին, սրճարաններ, առողջարաններ, էլեկտրացանցի, ԱԻՆ-ի շենքի վնասում և տարբեր այլ ենթակառուցվածքների վնասում»:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ից իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմի դաժանություններին՝ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը նշեց․ «Նույն դաժանությունն է և ավելին: Ծայրահեղ դաժան պատկերներ ենք ստանում, միակ տարբերանշող փաստն է այն, որ այս ագրեսիայի ժամանակ կանանց նկատմամբ առանձնահատուկ դաժանություն է եղել: Դիտարկել ենք կին զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել են, եղել են մարմնի, դիերի նկատմամբ վատ վերաբերմունք, խոշտանգման դեպքեր ունեցող փաստեր: Օրինակ՝ մարմնի տարբեր վերջույթների անդամահատումներ, մերկացում, ստորացում, նվաստացում, առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել: Քանի որ կանանց մարմինները եղել են մերկ, այն հագուստը, որ կրել են, հավանական ենք համարել, որ նրանցից մեկը եղել է քաղաքացիական անձ: Երեքից մեկը եղել է քաղաքացիական անձ: Տվյալները ճշտվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում։