Իրանը չի ջանում միջուկային զենք ստեղծել․ Ռաիսի

Լուրեր

27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ Նա նաև պահանջել է ԱՄՆ-ի երաշխիքները, որ Վաշինգտոնը կհարգի ցանկացած նորացված միջուկային համաձայնագիր:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում միջուկային զենք ստեղծել կամ ձեռք բերել, և նման զենքերը տեղ չունեն մեր դոկտրինում»,- ասել է Իրանի նախագահը, որին վկայակոչում է AFP-ն:

Ռաիսին ընդգծել է, որ իր երկիրը լրջորեն է վերաբերվում միջուկային ծրագրի սահմանափակման գործարքի վերականգնմանը, սակայն կասկածի է հայտնել՝ արդյո՞ք Թեհրանը կարող է վստահել Վաշինգտոնի հավատարմությանը ցանկացած հնարավոր համաձայնագրի նկատմամբ:

«Մեր ցանկությունը մեկն է՝ պարտավորությունների կատարումը»,- հայտարարել է Իբրահիմ Ռաիսին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն է, որ դուրս է եկել համաձայնագրից, և հետաքրքրվել՝ արդյո՞ք Իրանը կարող է «իսկապես վստահել առանց երաշխիքների և հավաստիացումների», որ ԱՄՆ-ն այս անգամ կկատարի իր պարտավորությունները:

«Ամերիկան ոտնահարեց միջուկային գործարքը»,- ասել է Իրանի նախագահը։

Ռաիսին Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն անվանել է «պատիժ Իրանի ժողովրդի համար»։

Հիշեցնենք՝ 2015 թվականին Իրանը G6-ի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ ստորագրել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր (ՀԳՀԾ): Այն նախատեսում էր Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների փուլային վերացում՝ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: 2018 թվականին ԱՄՆ-ը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու մասին։

Այս տարվա օգոստոսին Եվրամիությունը ներկայացրել է JCPOA-ի վերականգնման վերաբերյալ փաստաթղթի փոխզիջումային տարբերակը։

Տաթև Ֆռանգյան