Ադրբեջանցի պատգամավորները Փելոսիի Երևան այցին ի պատասխան՝ ԱՄՆ-ին «սպառնում են» պատժամիջոցներով

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում շարունակում են ակտիվորեն քննարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Այս օրերին Ադրբեջանի իշխանությունների խոսափող լրատվականները նաև շարունակում են Նենսի Փելոսիի հասցեին վիրավորական տարբեր հոդվածներ հրապարակել, իսկ պաշտոնյանները՝ հիստերիայի հասնող վարքագիծ դրսևորել։ Ադրբեջանական Մեջլիսի պատգամավորները նույնիսկ սկսել են ԱՄՆ-ին սպառնալ պատժամիջոցներով։

Մասնավորապես, պատգամավոր Թահիր Ռզաևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ։

«Եթե ԱՄՆ քաղաքական շրջանակների ղեկավարները սկսեն Ադրբեջանի մասին ինչ-որ կեղծ փաստեր պատմել, եթե քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի ազգային շահերի դեմ, ապա Ադրբեջանը պետք է օգտագործի իր ազդեցության բոլոր հնարավորությունները։ Նույնիսկ «գրին քարտը» կարող է սահմանափակվել։ Եթե նախագահն ու պետությունն այդ միջոցները համարեն ընդունելի, պետք է կիրառվեն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Նա նաև մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի ու Նենսի Փելոսիի հասցեին։

Մեկ այլ պատգամավոր Էլման Նասիրովը ևս պատժամիջոցներով է սպառնացել ԱՄՆ-ին։ Նասիրովը, անհանգստանալով ԱՄՆ կոնգրեսականների հայտարարություններից, թե Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ ՀՀ-ի դեմ իրականացրած ագրեսիայի համար, նշել է, թե Ադրբեջանը ևս կարող է պատժամիջոցներ կիրառել։

«Դրա համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի համար։ Միաժամանակ, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ կարող են հայտնվել լուրջ ճեղքեր և լինել լուրջ փոփոխություններ»,- ասել է Նասիրովը։

Հավելենք, որ ադրբեջանցի այլ պատգամավորներ ևս առաջարկել են ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել։

Էմմա Չոբանյան