Ռուսաստանում կոչ են անում բողոքի ցույցերի դուրս գալ՝ ընդդեմ մոբիլիզացիայի

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վեսնա» երիտասարդական շարժումը կոչ է անում ռուսաստանցիներին բողոքի ցույցերի դուրս գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մասնակի մոբիլիզացիայի դեմ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հազարավոր ռուս տղամարդիկ՝ մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները, նետվելու են պատերազմի մսաղացի մեջ։ Ինչո՞ւ նրանք պետք է մահանան, ինչո՞ւ մայրերն ու երեխաները պետք է արցունք թափեն։ Պուտինի դղյակի համա՞ր»,- սոցցանցերում գրել են ակտվիստները։

Նրանք նշել են, որ մոբիլիզացիայի հայտարարումից հետո «պատերազմն իսկապես գալու է բոլոր ընտանիքների տներ», և ռուսները պետք է մահանան, որ ուղղեն պուտինյան ռեժիմի սխալները, որը Ռուսաստանը ներքաշել է հրեշավոր կոտորածի, մեկուսացման ու աղքատության մեջ։

«Պատգամավորներն ու պաշտոնատար անձինք, որոնք ամեն օր բղավում էին մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին, կմնան իրենց տաք աթոռներում՝ ողջ ու առողջ: Մենք գտնում ենք, որ նրանց պետք է մոբիլիզացնել և ուղարկել Ուկրաինա, թող զոհվեն իրենց հիվանդ ֆանտազիաների համար, և ոչ թե հասարակ տղաներին ուղարկեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարժումը կոչ է անում քաղաքցիներին սեպտեմբերի 21-ին ժամը 19։00-ին դուրս գալ «Ոչ մոբիլիղազիային» կարգախոսով համառուսաստանյան բողոքի ակցիայի՝ բոլոր քաղաքների կենտրոններ։ Նրանք նաև խոստացել են հայտարարել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակցիա կազմակերպման վայրերը, իսկ շրջաններում ինքնուրույն ընտրել հարթակներն ու հայտնել այդ մասին։

Բացի այդ, Change.org կայքում մեկնարկած Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ստորագրահավաքը տասնյակ հազարավոր մարդկանց կողմից աջակցություն է գտել։ Լուրը հրապարակելուց մի քանի րոպե անց այն հավաքել է գրեթե 70 հազար ստորագրություն։ Այժմ այդ թիվը շուրջ 180 հազար է։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։

Էմմա Չոբանյան