ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Լուրեր

10.07.2026 | 13:42
Սկանդալ ԱԱ-2026-ում. ակումբը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին արգելում է խաղալ Իսպանիայի դեմ
10.07.2026 | 13:31
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
10.07.2026 | 13:19
ՌԴ-ն 137 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ զոհեր և վիրավորներ կան
10.07.2026 | 13:10
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
10.07.2026 | 12:59
Մինչ բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, հարվածել Իրանին․ CNN
10.07.2026 | 12:50
Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
10.07.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով պրոպան գազ և պարարտանյութ կուղարկվի Հայաստան
10.07.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.07.2026 | 12:21
Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet
10.07.2026 | 12:10
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքն են ուսումնասիրել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 12:03
Կասիլյասը ֆուտբոլում ձևաչափի փոփոխություն է առաջարկել ԱԱ-2026-ում ջրային դադարների ֆոնին
10.07.2026 | 11:54
Ադրբեջանը պնդում է, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
10.07.2026 | 11:50
Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները
10.07.2026 | 11:42
Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ
10.07.2026 | 11:33
Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Մ. Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Դեսպան Թրեյսին հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպան Գրիգորյանին ու Պաշտպանի աշխատակազմին այս օրերի ընթացքում կատարած մեծածավալ ու օգտակար աշխատանքի համար։

Քրիստիննե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։

Պաշտպանը նաև անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին ու դրանք ծնող պատճառներին՝ ադրբեջանական պետության կողմից վարվող հայատյացության համակարգային քաղաքականությանը։ Գրիգորյանը նաև դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։

ԱՄՆ դեսպանը հատկապես կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին Պաշտպանի հաստատությունը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք է ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։

Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։

Բացի այդ, Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման՝ մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։

Հանդիպման ավարտին Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել դեսպանին մշտական արդյունավետ կապի ու համագործակցության բարձր մակարդակի համար»,- ասված է հաղորդագրությունում։