Աշխատանքներ են տարվում կենսաչափական նոր համակարգի անցնելու համար․ անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է ամռանը կատարած աշխատանքի արդյունքները

Լուրեր

15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
Բոլորը

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ամփոփել է 2022 թվականի ամռան ամիսներին կատարած աշխատանքի արդյունքները՝ դրանք համադրելով 2021 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալի հետ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Այսպես՝ 2022 թ. ԱՎ վարչության և տարածքային ստորաբաժանումների կատարած գործողություններn աճել են գրեթե կրկնակի, որոշ ստորաբաժանումներում` եռակի, իսկ թվային պատկերը հետևյալն է. 2021 թ. հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հին նմուշի անձնագրի, օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու, հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործառույթների իրականացմամբ սպասարկվել է 407 279 անձ, իսկ 2022 թ. նույն ժամանակահատվածում նույն գործողությունների համար՝ 762.024 անձ։

Այսինքն՝ 2022 թ. ամռանը 354.745 անձ ավելի է սպասարկվել, ընդ որում՝ նման ծավալի աշխատանքներն իրականացվել են նույն մարդկային ռեսուրսներով։

Օրինակ՝ 2021 թվականի նշված ժամանակահատվածում տրվել է հին նմուշի 114 402 անձնագիր, այս տարի՝ 162 622, նույնականացման 56 239 քարտ, նախորդ տարվա 25 840-ի փոխարեն:

Գործառույթների գրեթե կրկնակի իրականացման պայմաններում չի եղել նույնիսկ մեկ դեպք, որ խախտվեն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետները։ Միևնույն ժամանակ, Վարչության ղեկավարության կողմից մշտական վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքի ծավալի և որակի նկատմամբ, զուգահեռներ են տարվում նաև ներկա և նախորդ տարիներին կատարված աշխատանքի քանակական փոփոխությունների միջև և ձեռնարկվում բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Քայլեր են իրականացվում նաև այս ընթացքում ի հայտ եկած խնդիրների համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ։

Աշխատանքներ են տարվում ամբողջությամբ կենսաչափական նոր համակարգի անցնելու համար, որի արդյունքում նախատեսվում է որոշ ծառայություններ մատուցել էլեկտրոնային եղանակով, ինչը կթեթևացնի հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։