Քլունգից մինչև գուլպա․ բանակի համար օգնության հավաքագրումը շարունակվում է․ ի՞նչ ռիսկեր կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
14.05.2026 | 17:20
24 անշարժ գույք, 9,8 մլրդ դրամ, 1․8 մլն եվրո, 2․8 մլն դոլար․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը
14.05.2026 | 17:13
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը՝ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:07
Միքայել Խաչատրյանը նշանակվել է ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ
Բոլորը

Մայրաքաղաքի կենտրոնում երիտասարդներն արդեն մի քանի օր է՝ դեղորայք, տաք հագուստ և սնունդ են հավաքում՝ սահման ուղարկելու նպատակով։ Որոշել են այս կերպ աջակցել բանակին։ Ասում են՝ կարիքը կա, սահմանից են ճշտել։

Քիչ այն կողմ մեկ այլ խումբ էլ նկատեցինք, կրկին նույն գործով էին զբաղված։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ որևէ բանի կարիք չունեն, նախարարությունն ունի բոլոր միջոցները՝ բանակի կարիքները հոգալու համար, այդուհանդերձ, նշում է՝ նման նախաձեռնությունների դեպքում աջակցությունը կազմակերպել նախարարության հետ համագործակցելով։ ՊՆ-ն նաև դրա համար գերատեսչության պատասխանատու պաշտոնյաների հեռախոսահամարներ հրապարակեց։

Ուսանողներն ասում են՝ հավաքում են հենց այն, ինչ զինվորներն են ուզել։ Փորձել են կապվել Պաշտպանության նախարարության հետ, հեռախոսահամարները, սաում են, զբաղված են եղել, բայց եթե հրահանգ լինի դադարեցնելու, կդադարեցնեն։

Չարաշահումների դեպքերի բացահայտման մասով, եթե այդպիսիք կան, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց դրանցից խուսափելու համար ՊՆ-ից կրկին հորդորում են նախաձեռնությունն իրականացնել նախարարության հետ համագործակցելով։

Գլխարկ, գուլպա, անձրևանոց, ձեռնոց, տաք վերնազգեստ, բահ, քլունգ, մետաղական դույլ, ցեմենտ․․․ Փողոցներում ու սոցցանցերում այս օրերին ամենատարբեր իրեր և սնունդ հավաքագրելու հայտարարություններ են պտտվում։ Կապվեցինք գրառման հեղինակի հետ ու պարզ դարձավ, որ այս ամենը հավաքագրվում է պաշտպանական գերատեսչության իմացությամբ։

Գարեգին Միսկարյանը մի խումբ մարդկանց աջակցությամբ սահման արդեն անվադողեր ու ռադիոկապի միջոցներ է ուղարկել։ Ասում է՝ մարդիկ արագ ու պատրաստակամ են բանակին օգնելու հարցում՝ հասկանալով, որ դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել ու դիրքերն արագ կահավորելու անհրաժեշտություն կա։

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ էլ կամավորների էին փնտրում՝ դիրքապահների համար վրաններ պատրաստելու նպատակով։ Այդ գրառման հեղինակի հետ ևս կապվեցինք, պարզվեց՝ կրկին Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ է ռազմարդյունաբերական ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունը սկսել վրանների արտադրությունը։

Քաղաքացիների կամավորական ջանքերին դեմ չլինելով՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, այդուհանդերձ, խնդիր տեսնում է։ Ասում է՝ մարդասիրական ու կամավորական ջանքերը պետք է համակարգված լինեն։

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ պատշաճ արձագանքի պետք է արժանանան նաև հանրային գործիչների հայտարարությունները, երբ ասվում է, որ որևէ տեղում ինչ-որ բանի պակաս կա, պետք է անմիջապես լինի քննություն և պարզաբանվի՝ խնդիրն իսկապես առկա՞ է եղել, լուծվե՞լ է, թե՞ դեռ սպասում է լուծման։ Ըստ նրա՝ պաշտպանական գերատեսչությունը, հեռախոսահամարներ հրապարակելուց զատ, պետք է այլ գործողություններ էլ անի։ Համակարգված աշխատանքի դեպքում թե՛ արդյունավետությունը կմեծանա, թե՛ չարաշահման դեպքերը կբացառվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան