Կենտրոնականի քրեական հետախույզները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Լուրեր

15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
Բոլորը

Օգոստոսի 26-ին, ժամը 16.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը մայրաքաղաքի Աբովյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» սրահից գողություն են արել։ Օգտվել էին մեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից և հափշտակել պայուսակ, որի մեջ փաստաթղթեր, բանկային քարտեր և փող կար․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն գողությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին, ստացվեց նույնաբովանդակ հերթական զանգը։ Խորենացու փողոցում կայանված մեկ այլ «Մերսեդեսի» սրահից գողացել էին բջջային հեռախոս։ Այս անգամ նույնպես օգտվել էին մեքենայի դուռը կողպված չլինելու հանգամանքից։

Բաժնի քրեական հետախույզների միջոցառումներով պարզվեց, որ երկու գողություններն էլ նույն անձն էր կատարել։ Ճշտվեց նաև ինքնությունը՝ մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ էր։ Սեպտեմբերի 16-ին նա հայտնաբերվեց Արամի փողոցում ու ձերբակալվեց, այնուհետև ներկայացվեց տարածքային քննչական ստորաբաժանում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Այս գողությունները հնարավոր է չկատարվեին, եթե փակ լինեին մեքենաների պատուհաններն ու դռները։ Հարգելի՛ քաղաքացիներ, բաց մի՛ թողեք դրանք, հատկապես երբ սրահում կան թանկարժեք իրեր։ Դրա հետևանքով հնարավոր է կատարվեն գողություններ ոչ միայն մեքենայի սրահից, այլև առևանգեն հենց մեքենան։ Առաջին հերթին մեր զգոնությամբ ու գործողություններով պետք է պաշտպանենք մեր գույքը, որպեսզի չդառնանք հանցագործության զոհ։