ՌԴ դեսպանատան շենքի դիմացից բերման ենթարկվածների թիվը 3-ն է

Լուրեր

20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
20.02.2026 | 20:27
ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած լայնածավալ գլոբալ մաքսատուրքերի մի մասը
20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
20.02.2026 | 19:24
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր ամենամեծ ուժերն է կուտակում 2003 թվականից ի վեր. Bloomberg
20.02.2026 | 19:11
Չեմ խոսում. թիվ 143 մանկապարտեզի տնօրենը` իրեն ուղղված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:00
Փոսեր՝ նոր ասֆալտին, էմուլսիա՝ բիտումի փոխարեն․ ինչու է քանդվել ամիսներ առաջ արվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:52
Գրողը տանի, կա դատարան, գործը մտցրեք, պարզեք` Դանիելյանն արդա՞ր է, թե՞ չէ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:41
Հայաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս դառնալ. Թուրքիայի էներգետիկայի նախարար 
20.02.2026 | 18:32
Լեզվակռիվ 143 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենին հեռանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող երեք անձի կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Նրանց թվում է «Իրավունքի ուժ» ՀԿ համանախագահ Արման Ղարիբյանը. «Գլուխդ կջարդեմ, ա՛յ ֆունտիկ»,- ոստիկանության կողմից բերման ենթարկելն ուղեկցվում էր նմանօրինակ արտահայտություններով։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել են ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Այնինչ, տեսանյութում հստակ երևում է, որ մասնակիցները պաստառներով ուղղակի կանգնած են դեսպանատան շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ առավոտյան մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ըստ ցուցարարների՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները:

«Հավաքի նպատակն է ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումը ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Հավաքը կուսակցական չէ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է գալու իր պաստառով, իր կոչերով ու իր պահանջով»,- ասված էր ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։

Ռոզա Վարդանյան