ՄԱԿ ԱԽ-ի քննարկման արդյունքում փաստաթուղթ առայժմ չի ընդունվել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Բոլորը

Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված մեզ հուզող հարցերին. մեր նախաձեռնությամբ է եղել քննարկումը: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ դա արդեն երկրորդ քննարկումն է, թեև հանրությունը մեծապես տեղեկացված չէ այդ մասին։ «Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմում, և ահա արդեն երկրորդը՝ մեր պնդմամբ արդեն բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել մշտական, ոչ մշտական անդամ երկրների տարբեր դիրքորոշումներին»,- ասաց Միրզոյանը:

«Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունել, բայց դա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, որովհետև, այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ»,- ընդգծեց Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

«Օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը բազմիցս, այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Ավելին ասեմ՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև ԼՂ հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին, և, ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավելի, որ այլևս ԼՂ հիմնախնդիր և ԼՂ չկան, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից:

Բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ են շեշտվել, և սա միջազգային հանրության դիրքավորումն է այս հարցերի շուրջ, և մենք պիտի շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անշուշտ, հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունենք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այնքան արդարացան»,- նշեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։