Մտանք նկուղ, ու խփեցին տանս. դրսում ենք մնում. Ակների բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

FactorTV-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ և տեղում արձանագրել Ադրեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին ու բնակելի տներին հասցված վնասները։

Սյունիքի մարզի Ակներ գյուղում ադրբեջանական ագրեսիայից մի քանի տուն է վնասվել։

Բնակիչներից մեկը` Էդգար Սալբունցը պատմեց, որ ընտանիքի հետ կրակոցների ձայնից արթնացել են, հարևաններով հավաքվել են, կանանց, երեխաներին նկուղում տեղավորել։

Տղամարդկանցով պատշգամբում կանգնած են եղել, երբ հրետակոծություն է սկսվել․ «Մենք անմիջապես մտանք նկուղ։ Ասեցի՝ հաստատ տանս խփեցին։ Այդ ժամանակ հարևաններս զանգեցին, ասեցին, որ տնիցս ծուխ է դուրս գալիս, հրդեհ էր բռնկվել։ ԱԻՆ-ը շուտ հասավ, կրակը հանգցրին։ Տեսնում եք, ողջ տունս ջրի մեջ է։ Հարևանի տանն ենք մնում»,- նշեց Ակների բնակիչը։

Արկի հարվածից տան տանիքն ամբողջությամբ վնասվել է, արկի բեկորները տարածվել են ողջ տնով մեկ։

Այժմ գյուղում համեմատաբար հանգիստ է, կրակոցի ձայներ չեն լսվել։

Հարցին, թե արդյոք ցանկություն ունի Երևան տեղափոխվելու, մեր զրուցակիցը պատասխանեց․ «ԻՄ տունը Սյունիքն է, գնամ Երևան, ի՞նչ անեմ։ Հիշո՞ւմ եք, չէ՞, «կուկուի»՝ (ծիծեռնակի) պատմությունը, որ «ամեն մի շյուղ կպցնելիս, առաջվա բույնն է հիշում»։ Սա է իմ տունը, գնամ ուրիշ տեղ շինություն կառուցե՞մ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան