Ռազմական բոլոր գործողությունների դադարեցման և զորքերը նախնական դիրքեր հետ քաշելու կոչ ենք արել․ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ

Լուրեր

04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցի քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն իր ելույթում հայտարարեց, որ Լոնդոնը ողջունում է նախօրեին հրադադարի ռեժիմի հաստատումը։

«Միացյալ Թագավորության դիրքորոշումը միշտ կայացել է նրանում, որ այս հակամարտությանը չկա ռազմական լուծում։ Մենք ռազմական բոլոր գործողությունների դադարեցման և զորքերի՝ նախնական դիրքեր հետքաշման կոչ ենք արել։ Միայն դիվանագիտության և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա կարելի է հասնել երկարատև խաղաղության»,- ասաց բրիտանացի դեսպանը։

Նա հավելեց, որ դա ակնհայտ է դարձել վերջին շաբաթներին՝ Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման հիման վրա։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերադառնալ երկխոսության՝ լուծելու բոլոր չլուծված խնդիրները։ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել միջազգային գործընկերների դիվանագիտական ջանքերին Բրյուսելում՝ ապահովելու կայունություն ու խաղաղություն այդ տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշեց ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան