Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցները ԱԺ շենքից հեռացնում են Սյուզի Բադոյանին և Անի Գևորգյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցները ԱԺ շենքից հեռացնում են լարգրողներ Սյուզի Բադոյանին և Անի Գևորգյանին։

Այսօր միջադեպ տեղի ունեցավ ԱԺ-ում՝ ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության ժամանակ։ Նախասրահում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամներից ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հհետ զրույցում լրագրող Անի Գևորգյանը պնդեց, որ 2018թ․-ի հեղափոխության ժամանակ մարդ է մահացել։ Քրիստինե Պողոսյանը նշեց․ «Կպի գործերիդ, հա՜։ Դու լրագրող չես։

Անի Գևորգյանը պահանջեց փոխել լեքսիկոնը։

Պողոսյանը նշեց․ «Գնա՜ ասում եմ, ոնց ուզում եմ՝ քո հետ անձամբ խոսում եմ։ Գնա՛ բողոքի»։

Լրագրողը պնդեց, որ 2018թ․-ին Էջմիածնի քաղաքապետարանում մարդ է մահացել։ Քրիստինե Պողոսյանը հակադարձեց՝ «Տեղյակ չե՞ս, որ 2008թ․-ին հրապարակում մարդ է մահացել։ Գնա ստեղից ասում եմ»։

«Սա ձեր տունը չի»,- ընդդիմացավ Գևորգյանը։ -Շատ էլ, որ փողոցից հայտնվել եք այստեղ»։

Քրիստինե Պողոսյանը այդ խոսքից վրդովվեց․․․ Գործընկերները երկուսով հեռացրին Քրիստինե Պողոսյանին, որը միջանցքից շարունակում էր բղավել։

Րոպեներ անց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցավ թիկնապահներով և հայտարարեց՝ ԱԺ բնականոն գործունեությունը խաթարելու և քվեարկությունը տապալելու համար այս երկու լրագրողներին հանել ԱԺ շենքից։

Խոսքը վերաբերում էր լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին։ Նրանք հայտարարեցին, որ գրավոր փաստաթուղթ են պահանջում, և որ Ալեն Սիմոնյանն իրավունք չունի ՊՊԾ-ին նման հրահանգներ տալու։

Անի Գևորգյանը նստեց գետնին, ասաց, որ չի ենթարկվելու նման հրամանի, քանի որ չկա գրավոր որոշում։

«Քրիստինե Պողոսյանը հեռախոսով հարձակվեց, իրեն ոչինչ չեք ասո՞ւմ։ Ինձ եք ուզում հեռացնել այն հիշեցմանս համար, որ 2018թ․-ի դեպքերի ժամանակ, այո, զոհ եղել է։ Ազատամարտիկ է զոհվել, երբ փորձում էին ներխուժել Էջմիածնի քաղաքապետարանի շե՞նք»։

ՊՊԾ երկու աշխատակիցներ Անի Գևորգյանի ձեռքերից բռնած հեռացրին ԱԺ շենքից։

Մանրամասները՝ տեսանյութում։