Ընդունում եմ ինձ հայտարարված նկատողությունը․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ընդունում եմ ինձ հայտարարված նկատողությունը, որովհետև Դուք շարժվեցիք ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ապահովելով ԱԺ կանոնակարգված աշխատանքը»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս, դիմելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Բայց ես պետք է խնդրեմ, որ Դուք այդպիսի հետևողականություն ունենաք նաև այլ դեպքերում։ Մասնավորապես՝ երբ որ մեր գործընկերները  հերթագրվում էին ելույթ ունենալու համար, Գեղամ Մանուկյանը այստեղ չէր և չէր հերթագրվել, հետևաբար ձայնի իրավունք չպետք է ունենար»,- նշեց պատգամավորը։

Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Այստեղ էր, քարտուղարությունից էլ ճշտել ենք և կանոնակարգին հետևել ենք։ Ապատեղեկատվություն եք տարածում, տեղյակ չեք»։

Նշենք, որ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Մինչ այդ Գեղամ Մանուկյանին ելույթի հնարավորություն չէին տալիս, դահլիճում սկսեց վիճաբանություն, տեղից սկսեց մեկնաբանություններ անել  Հովիկ Աղազարյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատողություն տվեց Աղազարյանին ու զգուշացրեց, որ հաջորդ ելույթի ժամանակ կզրկվի ձայնի իրավունքից: Ի վերջո, Գեղամ Մանուկյանին հրավիրեցին ամբիոնի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում։