Վլադիմիր Զելենսկին ավտովթարի է ենթարկվել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոմեքենան Կիևում վթարի է ենթարկվել․ մարդատար մեքենան բախվել է երկրի ղեկավարի ու նրան ուղեկցող մեքենայի հետ։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Զելենսկիի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Նախագահին զննել են բժիշկները, լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, ասել է նա։ Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ բուժօգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։ Նիկիֆորովի խոսքով՝ ոստիկանությունը կհետաքննի վթարի հանգամանքները։

Դրանից մի քանի ժամ առաջ Զելենսկին այցելել էր Խարկովի մարզի ազատագրված Իզյում քաղաք։ Նախագահը, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, Ուկրաինայի զինված ուժերի և մի քանի օր առաջ քաղաքն ազատագրած ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ մասնակցել են քաղաքում Ուկրաինայի դրոշի բարձրացման արարողությանը։

Տաթև Ֆռանգյան