Ըստ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի՝ «դժվար է խոսել հայ-ադրբեջանական սահմանի խախտման մասին»

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Ղազախստանից Հայաստան հնարավոր խաղաղապահներ ուղարկելու հարց դրված չէ, իսկ «ՀՀ պետական սահմանի խախտման մասին դժվար է խոսել». լրագրողների հետ զրույցում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հարցն այդպես դրված չի։ Երեկ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի արտահերթի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին իրավիճակի մասին։ Ընդհանուր առմամբ տեղեկությունը հասկանալի է։ Իհարկե, մենք կցանկանայինք օբյեկտիվ տեղեկություն ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են ստացվում։  Ուստի, ընդհանուր առմամբ, պետությունների ղեկավարները որոշել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է այցելի տեղանք, տեղում ստանա ամբողջական տեսլականը, ապա տեղեկացնի պետությունների ղեկավարներին»,- գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում Vlast առցանց հրատարակությունը։

Նախարարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, և այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»։ Ըստ Թլեյբերդիի, առաջնային խնդիրն է վերսկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատանքը։

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով: Քանի որ մենք սահմանազատել ենք մեր սահմանը ցամաքային և նույնիսկ ծովային սահմանի ողջ պարագծով, սահմանազատումը գրեթե ավարտված է բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից: Ռուսաստանի հետ սահմանազատումը մեզնից հավանաբար կխլի ևս 2-3 տարի»,- պարզաբանել  է արտաքին գերատեսչության ղեկավարը։

 

Տաթև Ֆռանգյան