Ոստիկանի համազգեստով 15 հոգի հերթով ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբանը պնդում է՝ «պատվերը վերևից է»

Լուրեր

12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
Բոլորը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ 15 անձ դաժան ծեծի է ենթարկել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը: 

«Խանդոյանը գտնվել է դատարանի շենքում մեկուսացված, ոստիկանի համազգեստով մի խումբ մարդիկ մտել են ու սկսել ծեծել Արայիկ Խանդոյանին , քանի որ տարածքը փոքր է եղել՝ հերթով են մտել, մի մասը ծեծել դուրս է եկել, մյուսներն են մտել: Շատ հարվածներ ստացել է գլխի, երկիամների և ոտքերի հատվածում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ ծեծին զուգահեռ հայհոյել և սպառնացել են Խանդոյանին:

Պապիկյանի պատմելով՝ պատճառն այն է, որ երեկ Արայիկ Խանդոյանը, տեսնելով, թե ինչպես են ծեծելով տանում Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին, հարցրել է՝ ինչու են ծեծում: Փաստաբանը համոզված է, որ ծեծի հետևանքով Արայիկ Խանդոյանը ուղեղի ցնցում է ստացել, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Խանդոյանին երկու անգամ այցելած բժիշկները միայն ճնշումն են չափել:

Մեր հարցին՝ ի՞նչ գնահատական կտա տեղի ունեցածին, ինչո՞ւ են իրավապահները նման քայլի դիմել, փաստաբանն ասաց, որ այդ ամենը քաղաքական հաշվեհարդար է:

«Շատ վերևից է հրահանգ եղել, մինչ այս նման դեպքեր չեն եղել: Ոստիկաններն ուղղակի պատվեր են կատարել, նախկինում Խանդոյանի կամ մյուսների նկատմամբ երբեք չի եղել նման դեպք և իրենք չեն հայտնել այդ մասին, և ես չեմ լսել»,- հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերն ուղեկցվում են միջադեպերով, որոնց հետևանքով թե՛ փաստաբանները, թե՛ ամբաստանյալների հարազատները ահազանգում եմ, որ նպատակը մեկն է՝ դատական նիստերը դռնփակ անցկացնել:

Շողիկ Գալստյան