Հետո կպարզվի՝ տանք Սյունիքը, որ հեշտ ապրենք. Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Խաղաղություն պետք է պարտադրել, ոչ թե մուրալ․ այս քաղաքականությունից պետք է հրաժարվել․ սրան էին ուղղված մեր առաջարկությունները»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրւյցի ժամանակ ասաց ՀՅԴ  Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ակնհայտ է, որ Բաքվի ագրեսիան կշարունակվի, քանի դեռ չի դատապարտվել Շուշիի հռչակագիրը, որը կնքվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հայաստանի իշխանության համար այդ թեման դեռևս տաբու է մնում․․․

Ադրբեջանը պետք է ընդունի խաղաղության դարաշրջանի գաղափարը։ Սա նշանակում է, որ մեր խաղաղությունը կախված է միայն Ադրբեջանից։ Սա, իր հերթին, նշանակում է խաղաղություն մուրալ»,- հավելեց նա։

«Մենք խոսում ենք դիվանագիտության և բանակաշինության ոլորտներում քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին, քանի որ այդ ոլորտներում կան բացթողումներ։ Ադրբեջանը հարձակվում է՝ հաշվի առնելով այն, որ մենք դիվանագիտական և ռազմական ուժի առումներով թույլ ենք։ Սակայն ՀՀ իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ ձախողվել է»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

«Այս իշխանությունը փոխանակ դասեր քաղելու, որ սին խոստումներով մեր ժողովրդի գլխի տակ  փափուկ բարձ են դրել, որի մասին անընդհատ ասում էին՝ տանք Ղարաբաղը, որ հեշտ ապրենք, հետո կպարզվի՝ տանք Սյունիքը, որ հեշտ ապրենք, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը չի փակվելու, նրանց նպատակը մեր չլինելն է, մեր պետականության վերացումը, և նրանց ախորժակը կասեցնելու միակ ձևը մեր պաշտպանունակությունն ամրապնդելն է»,- ընդգծեց Ռուստամյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելուն՝ Ռուստամյանը նշեց․ «Նորից անդեմ ու անհասցե  դիմում ենք ՀԱՊԿ-ին ՝ խորհրդատվության տրամաբանությամբ,  նույն կերպ, ինչ տեղի ունեցավ Սև լճի ժամանակ։ Պետք է կոնկրետ 4-րդ հոդվածով դիմել , 4-րդ հոդվածը հստակ ասում է՝  հարձակում մի երկրի վրա, նշանակում է հարձակում մնացած երկրների վրա։  Ինչո՞ւ այդ հոդվածով չեն դիմում, այստեղ թաքնված խնդիրներ կան, որոնք չեն ուզում բարձրաձայնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։