Մակրոնը կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Ֆրանսիան իրավիճակը կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ֆրանսիան իրավիճակը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որտեղ այժմ Փարիզը նախագահում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից, փոխանցում է Le Figaro-ն։

Ըստ հաղորդագրության՝ նախագահ Մակրոնը «շարունակում է կոչ անել խստորեն հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը, որը «հավակնում է Կովկասում արբիտրի դերին, հայտարարել է, որ բանակցել է Գրինվիչի ժամանակով ժամը 06:00-ից գործող հրադադարի մասին համաձայնության շուրջ, որն այս փուլում չի հաստատվել ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի կողմից»:

Հիշեցնենք՝ երեկ կեսգիշերին ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ագրեսիա է ձեռնարկել ՀՀ սահմանների ուղղությամբ։ Իրավիճակը ժամը 14։00-ի դրությամբ որոշ ուղղություններով մնում է ծայրահեղ լարված․ հակառակորդը դիրքային առաջխաղացման փորձեր է իրականացնում 4 ուղղություններով՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Թեև այսօր առավոտյան ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր ժամը 10։00-ից հրադադարի մասին պայմանավորվածության մասին, սակայն հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պայմանավորվածության փաստը, իսկ ՊՆ-ի վերջին հաղորդագրությունը ցույց է տալիս, որ հրադադարն առայժմ չի գործում։

Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն այս պահին 49 զոհ ունի։