Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով․ նա կներկայացնի սահմանային իրավիճակը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.09.2022 | 10:12ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացնելու է ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ:
««ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներկայացնելու եմ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ ադրբեջանական հարձակման վերաբերյալ»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նաև հայտնեց, որ ժամը 11-ին ԱԺ-ում կլինի ՀՀ վարչապետը:
«Հնարավորություն կունենաք նրան հարցեր ուղղել: Վարչապետը նաև ելույթ կունենա ու կներկայացնի այն իրավիճակը, որը կլինի այդ պահի դրությամբ»,- նշեց ԱԺ նախագահը: