Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին. Պետեր Ստանո
Քաղաքականություն
12.09.2022 | 21:23Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը, պատասխանելով «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման շարունակական գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- նշել է Պետեր Ստանոն: