ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Լուրեր

28.02.2026 | 15:11
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին․ ՀՀ ԱԳՆ
28.02.2026 | 15:00
Պարոն Փաշինյան, 8 տարի է՝ նամակներիս չեք պատասխանում. վարչապետը՝ նախարարների հետ քաղաքացու բնակարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 14:53
Աբու Դաբիում առնվազն մեկ մարդ է զոհվել իրանական հրթիռային հարվածի հետևանքով․ Al Jazeera
28.02.2026 | 14:30
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին․ IRNA
28.02.2026 | 14:18
Արթիկում ամփոփվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլը
28.02.2026 | 13:59
Միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ պետության բռնագանձվել է 5 միլիարդ 454 միլիոն դրամի գույք և դրամական միջոց
28.02.2026 | 13:33
 NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.00%-ով և կազմել 5280.00 դոլար
28.02.2026 | 13:15
Նեթանյահուն Իրանի դեմ հարվածն անվանել է «առյուծի մռնչյուն»
28.02.2026 | 12:59
Իրանի հոգևոր առաջնորդն անվտանգ վայր է տեղափոխվել Թեհրանին ուղղված հարվածներից հետո. իրանցի պաշտոնյա
28.02.2026 | 12:34
«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել
28.02.2026 | 12:19
ՔՊ-ականներն ավտոբուսով մեկնում են մարզեր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
28.02.2026 | 12:02
ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Ադրին Նազարյանի հետ՝ քննարկելով Հայաստան–Կալիֆորնիա համագործակցությունը
28.02.2026 | 11:55
2025-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը 2017-ի համեմատ աճել է գրեթե 3 անգամ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 28-ի դրությամբ
28.02.2026 | 11:06
ԱՄՆ-ը ևս հարվածներ է հասցնում Իրանին․ CNN
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտային պատասխանատուներին:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ` քննարկվել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտնող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատմանն ու արդյունավետ իրագործմանը վերաբերող:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, լիցենզավորման և զարգացման ծրագրերի ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Մինչև օրենքով սահմանված նոր իրավակարգավորումների կիրառումը պետք է իրականացնենք նախապատրաստական մեծ աշխատանք, որը պետք է իրականացնենք մարզերի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է լինելու մեխանիզմների ճիշտ պլանավորումից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով դպրոցների կառավարման նոր մոդելը` նախարարի տեղակալը փաստել է, որ օրենքով ամրագրված է` վարչատնտեսական կառավարումն առանձնացվելու է դպրոցների բովանդակային կառավարումից: Դպրոցի վարչատնտեսական կառավարման գործառույթները կարող է պատվիրակվել վարչական համակարգողին (ֆիզիկական անձի), ինչպես նաև իրավաբանական անձի:

«Դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթը, որը պետության առաջնային նպատակն է, վերապահվում է տնօրենին: Առանձնացրել ենք վարչական և տնտեսական գործառույթները` տնօրենին տալով ժամանակ` բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու:

Մեր հիմնական նպատակն էր նաև բարձրացնել վարչատնտեսական կառավարման որակը` հաշվի առնելով, որ մի շարք գործառույթների կենտրոնացված իրագործումն ավելի նպատակահարմար է արդյունավետության տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ, ըստ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի, վարչական գործառույթներ են համարվում հաշվապահությունը, գնումների գործընթացը, սննդի և մաքրության կազմակերպումը, անվտանգության ապահովումը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը:

Կառավարման մոդելին առնչվող մյուս կարևոր նորույթը, որն ամրագրված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ, դպրոցի տնօրենի նշանակումն է, որով դպրոցական խորհուրդներից հանվում է տնօրենին ընտրելու գործառույթը: Տնօրենին նշանակելու է պետական լիազոր մարմինը (ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը)` հիմք ընդունելով թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը:

Անդրադառնալով հարցին, թե նոր օրենքի վերը նշված դրույթներն ինչպես են ուժի մեջ մտնելու և ինչպիսի առաջնահերթությամբ են տարածվելու դպրոցների վրա, նախարարի տեղակալը նշել է. «Դպրոցների այն տնօրենները, որոնց մրցույթները կհայտարարվեն մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն` 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ընտրվելուց հետո մինչև իրենց պաշտոնավարման ավարտը կաշխատեն ներկայում գործող կարգավորումներով: Նոր մոդելը կգործի այն դպրոցներում, որտեղ տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի 2023 թվականի հունվարից հետո»:

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ըստ մարզերի՝ կատարվել է տվյալների ամփոփում և կան նախնական ամփոփ տվյալներ, թե առաջին փուլով որ դպրոցներում է ներդրվելու կառավարման նոր մոդելը: Նոր կարգով նշանակված տնօրենները հետագայում ատեստավորման ճանապարհով կարող են շարունակել պաշտոնավարումը` չգնալով հավաստագրման քննության: Հավաստագրման ինստիտուտը՝ որպես մուտքային պահանջ, կշարունակի գործել առաջին անգամ նշանակվող տնօրենի համար, հետևաբար առաջին ատեստավորված տնօրենը, որը կկարողանա շարունակել աշխատանքը որպես տնօրեն` առանց հավաստագրվելու, կունենանք նոր մոդելի կարգավորման դրույթի ուժի մեջ մտնելուց 5 տարի անց, այսինքն` 2028 թվականին:

Իրականացվել է նաև վարչատնտեսական գործառույթներ իրականացնող աշխատակիցների քարտեզագրում, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում են օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակումները:

Քննարկման մասնակիցները, ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկները, հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին:

Երևանի և մարզպետարանների մասնակցությամբ քննարկումները կլինեն շարունակական: