Լիտվան քննարկում է ՌԴ-ին, Բելառուսին և Չինաստանին դիմակայելու ուղիները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսը կոչ է արել դադարեցնել ցանկացած հարաբերություն Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի հետ, գրում է Delfi.lt-ը։

«Այն բանից հետո, երբ Լիտվան որևէ երկիր հայտարարում է ահաբեկչական, պետք է պարզ լինի, թե ինչ անել հետո։ Ռուսաստանը ճանաչվել է ահաբեկչությանն աջակցող երկիր, բայց դրա դեմ ոչինչ չի արվել»,- դժգոհել է նախագահի խորհրդականը։

Ըստ Բուդրիսի՝ «Լիտվան պետք է նախանշի ավելի շատ ոլորտներ, որոնցում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի և Բելառուսի հետ կապեր չպետք է լինեն»: Սա, ըստ նախագահի խորհրդականի, կարող է, օրինակ, ազդել գյուղատնտեսության ոլորտի վրա։

«Անհրաժեշտ է նախանշել այն գործիքները, որոնք կգործեն երկիրն ահաբեկչական ճանաչելու դեպքում։ Մենք Ռուսաստանը որպես այդպիսին հռչակեցինք, բայց ո՛չ իրական, ո՛չ իրավական գործողություններ չհետևեցին։ Սա պետք է փոխել»,- ասել է Բադրիսը:

Նրա հետ համաձայնել է պատգամավոր Դովիլ Շակալիենեն Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից:

Իր հերթին, պատգամավոր Ռայմունդաս Լոպատան (Լիբերալների շարժում) կարծում է, որ եթե Լիտվայի խորհրդարանը որևէ երկիր ճանաչել է որպես «ահաբեկչական», լիտվական բիզնեսը չպետք է աշխատի նրա հետ։ Նա ասել է, որ խորհրդարանն է որոշում՝ արդյո՞ք դա պետք է գրվի օրենքում։ Լոպատան կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել, որ հնարավորինս շատ երկրներ ճանաչեն Ռուսաստանը որպես «ահաբեկչությանն աջակցող» պետություն։

Տաթև Ֆռանգյան