Գրանցվել է 926 զանգ․ Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

Լուրեր

07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը․ տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

2022 թվականի սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես կանչերի, այդպես էլ արտակարգ դեպքերի քանակը:

Արցախի Հանրապետությունում հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և դաշտավայրերի ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են կրակի շիջման և մարման աշխատանքներ, կանխել նյութական և գույքային վնասները:

Ամենախոշոր հրդեհի կանչը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում: Հրդեհը բնռկվել է չոր խոտածածկույթում, ապա քամու ուժգնությամբ արագ տարածվել բնակելի շենքերին հարող տարածքներում: Կանչի վայրում աշխատել է 5 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները թաղամասի բնակիչների հետ մեկտեղ լիկվիդացրել են կրակը:

Սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչերից 4-ի դեպքում օգնություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող քաղաքացիների: Վերջիններս տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Ջրամատակարարման նպատակով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքին ջրով ապահովելու նպատակով կատարվել է 2 ելք:

ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 4 դռան բացում:

Սակրավորական խմբերը հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ:

Յոթ օրվա ընթացքում Արցախի շրջաններից և մայրաքաղաքի հարակից տարածքներից հայտնաբերվել և վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 ռազմամթերք: