Ռիսկ է՝ տնկել այգի ու 5 տարի սպասել, թե ինչ կաճի․ ներդրողները կկարողանան հավաստագրված տնկանյութ ձեռք բերել․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
Բոլորը

«Մենք ստեղծում ենք տնկանյութի հավաստագրման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթ, որպեսզի ներդրողներին կարողանանք առաջարկել ավելի բարձր որակի տնկանյութեր»,- այս մասին ԱԺ-ում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Սերմերի և տնկանյութի մասին» վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում և փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին նախագծերի փաթեթը։

«Վերջին տարիներին հանրապետության բնակլիմայական պայմաններում նոր, չփորձարկված հատապտղային բույսերի սորտերի ներմուծումը և դրանցով արտադրական այգիների հիմնումը, հավաստագրված տնկարանների կողմից ապրանքային բարձր որակով օժտված տնկանյութի արտադրության բացակայությունը, միաժամանակ ինտենսիվ այգիների և հատապտղանոցների շարունակական աճը մեծ անհրաժեշտություն և պահանջ են առաջացնում ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրական առկայության համար։

Հավաստագրված տնկանյութը կարող է երաշխավորել ոչ միայն հատապտղային այգիների արտադրողականության բարձրացումը, այլ նաև հնարավորություններ կընձեռի տնկանյութի արտահանման համար։ Տնտեսվարողների՝ այգեհիմնման նպատակով արված ներդրումները կլինեն արդարացված։ Հանրապետությունում կիրականացվի գիտականորեն հիմնավորված տնկարանային արտադրություն»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ տնկանյութի հավաստագրման գործընթացի շնորհիվ տեղական տնկիների գինը 70 տոկոսով կարող է նվազել ներմուծածվի համեմատ, արդյունքում տնտեսական արդյունքը կարող է կազմել տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Մանրամասները՝ տեսանյութում։