«Все критикуют Сталина, но кто писал столько миллионов анонимок?»․ Վարդանյանը մեջբերեց Դովլաթովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության համաձայն՝ հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին իրավունք ունի նաև անանուն տեղեկացնել համապատասխան պետական մարմնին։

Նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկման արժանացավ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց․ «Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին չի կարելի ընդունել օրենքներ, որոնք կոռուպցիա են ծնելու»

Էս անանուն նորմը, եթե ինչ–որ այլ հասարակություններում աշխատում է, մերում չի աշխատի։ Մեր հասարակությունըն անանուն նամակների 80 տարվա պատմություն ունի։ Ես համոզված եմ, որ այս անանունը պետք է հանվի ընդհանրապես, սա ծնելու է կոռուպցիա, չարաշահում։ Ես բախտ ունեցել եմ ժամանակին Կոմկուսի կենտկոմում տեսուչ աշխատելու ու գիտեմ` ինչ է նշանակւմ այդ անանուն նամակ ասվածը։ Չի կարելի մեր հասարակությանը վերադարձնել անանուն նամակների, անանուն ահազանգերի շրջան»,- նշեց Խաչատրյանը։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում չհամաձայնեց գործընկերոջ դիտարկման հետ` հիշեցնելով Դովլաթովի հանրահայտ արտահայտությունը Ստալինի մասին. «Все критикуют Сталина, но кто писал столько миллионов анонимок?»․

Վարդանյանը նաև հիշեցրեց, որ անանուն ազդարարումը միջազգային ընդունված նորմ է ու նաև ՀՀ–ի ստանձնած միջազգային պարտավորության բաղադրիչ։

«Բայց միջազգային պարտավորությունն ասում է` այս կարգավորումը մտցրու, բայց դրա եղանակները, մեթոդները ինքդ որոշիր` քո օրենսդրության սահմանված կարգով»,- նշեց Վարդանյանը` հիշեցնելով, որ իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։