Շատ դեպքերում, բժիշկները հիվանդին «ատկատի» են ենթարկում․ Արմենուհի Կյուրեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.05.2018 | 18:01«Ինչքան էլ հայտարարվի, թե առաջնային արտահերթ ընտրությունների համար համապատասխան միջավայր ապահովող օրենսդրական փոփոխություններ կատարելն է, միևնույնն է, ժողովուրդը յուրաքանչյուր ոլորտում էական փոփոխությունների է սպասում, իր կյանքի որակի բարձրացում է ակնկալում», – այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա հարց հղեց առողջապահության նորանշանակ նախարարին, ասելով, շատ դեպքերում, բժիշկները հիվանդին «ատկատի» են ենթարկում, և ինչ գործողություններ է պատրաստվում նա իրականացնել նման դեպքերը բացառելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։